Թերթը գրում է, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մռավյանի անվան թիվ 4 դպրոցի շուրջ լուրջ կրքերը եռում են: «Նախօրեին դպրոցի ուսուցչական ողջ անձնակազմը, ծնողներն ու երեխաները մի քանի ժամ փակել են դպրոցին հարակից Շահումյան փողոցը`պահանջելով վերականգնել դպրոցի տնօրեն Ռուբեն Առաքելյանին իր պաշտոնում: Դպրոցի անձնակազմն ու ծնողներն անհասկանալի են համարում մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որոշումը, որով Ռուբեն Առաքելյանն ազատվել է աշխատանքից, չնայած որ հանձնել է տնօրենների քննությունը: Մարզպետարանում ուզում են այլ մարդու տեսնել դպրոցի տնօրենի պաշտոնում: Փողոցը փակած ցուցարարների հետ հանդիպել են Կոտայի փոխմարզպետ Լյովա Միքայելյանը, ԱԺ պատգամավոր Մխիթար Հարությունյանը, որոնք ասել են, թե 15 օրից նոր քննություն կլինի»,- գրում է «Հրապարակ»-ը:
«Հրապարակ». Մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մեղքով Կոտայքում կրքեր են եռում
Տեղադրություն




























