Հայ ազգային կոնգրեսի Հրազդան քաղաքի տարածքային կառույցը, առաջնորդվելով խնդիրները լուծելու հետեւողականության սկզբունքով, հայտարարում է, որ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը կատարել է քրեորեն պատժելի արարք` անցել է պաշտոնեական լիազորությունները: ՀԱԿ Հրազդանի տարածքային կառույցի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության պետական տեսչության 2011 թվականի օգոստոսի 26-ի N 25.1/4164-11 գրության (այսուհետ նաեւ` Գրություն) 3-րդ պարբերության` 2008 եւ 2009 թ.թ. Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարը աճուրդով օտարել է հողատարածքներ, որի արդյունքում հողահատկացումներն ուղեկցվել են ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ին N 1597-Ն որոշմամբ հաստատված Հրազդանի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի փոփոխություններով (խախտում)` առանց ՀՀ Կոտայքի մարզպետարանի եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցման, չի կատարել ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի (այուհետ նաեւ` Կարգ) պահանջները, խախտել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջները` օտարելով սեփականության իրավունքով չփոխանցվող (չօտարվող) հողատարածքներ:
Համաձայն Գրության 5-րդ պարբերության` ՀՀ Կոտայքի մարզպետն իր` 2009 թվականի սեպտեմբերի 7-ի N 205 որոշմամբ Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարին ենթարկել է վարչական պատասխանատվության` համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 56.1-ին հոդվածի:
Իրավական (Օրենքի) այն դրույթները, որոնց պահանջները չեն պահպանվել (խախտվել) Հրազադանի քաղաքային համայնքի ղեկավարի կողմից Հայաստանում հողային հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական ակտը հանդիսանում է ՀՀ հողային օրենսգիրքը (այսուհետ նաեւ` Օրենսգիրք), որի 63-րդ հոդվածի համաձայն` պետության եւ համայնքների uեփականության հողամաuերն oտարվում են oրենuդրությամբ չարգելված նպատակներով oգտագործելու համար: Oտարման ենթակա հողամաuերը որոշվում են հողերի oգտագործման uխեմաների, գլխավոր հատակագծերի հիման վրա: Այս դրույթի տառացի մեկնաբանությունը ենթադրում է, որ օտարման գործընթացն սկսելուց առաջ արդեն պետք է հստակ լինեն օգտագործման նպատակաները` հիմքում ունենալով հողերի օգտագործման սխեմաները եւ գլխավոր հատակագծերը:
Համաձայն Օրենսգրքի 60-րդ հոդվածի` արգելվում է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց uեփականության իրավունքով փոխանցել պետական եւ համայնքային uեփականություն հանդիuացող այն հողամաuերը, որոնք բնակավայրերում ընդհանուր oգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոuայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր եւ ընդհանուր oգտագործման այլ տարածքներ): Այս դրույթը ենթադրում է, որ օրենսդիրը հրամայական (իմպերատիվ) արգելում է այն հողերի օտարումը, որոնք ընդգրկված են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջի ներքո եւ գտնվում են այդ իրավական ռեժիմում:
Պատասխանատվություն, որին ենթարկվել է Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարըՀրազդանի քաղաքային համայնքի ղեկավարը ենթարկվել է վարչական պատասխանատվության` համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 56.1-ին հոդվածի, համաձայն որի` պետական կամ համայնքային uեփականության հողամաuերի oտարման կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիuունապատիկի չափով: Սա ենթադրում է, որ համայնքի ղեկավարը ենթարկվել է վարչական պատասխանատվության այն բանի համար, որ նա խախտել է պետական կամ համայնքային uեփականության հողամաuերի oտարման կարգը, ինչպես նշված է Գրության մեջ, այսինքն չի կատարել ընթացակարգային նորմերի պահանջներ եւ (կամ) թույլ է տվել այդ պահանջների խախտում: Գրությամբ ներկայացվում է, որ համայնքի ղեկավարը չի կատարել նաեւ ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, որոնցով uահմանվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքային եւ գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաuտատման ու փոփոխման ընթացակարգերին, ինչպեu նաեւ դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները:
Այսինքն` գլխավոր հատակագծերի մշակումը, փորձաքննությունը, հաստատումն ու փոփոխումն իրականացվում է ընթացակարգերի համաձայն, որոնք հստակ սահմանված են ՀՀ կառավարության վերը գրված որոշմամբ: Ըստ այդմ` համայնքի ղեկավարը պատասխանատվության է ենթարկվել միայն ընթացակարգային նորմերի պահանջները չկատարելու համար, այնինչ նա նախ պետք է ունենար այդ հողատարածքներն օտարելու իրավասություն, ինչը չուներ, իսկ հետո արդեն գործնական հնարավորություն ունենար չկատարելու ընթացակարգային դրույթների պահանջները:
Պատասխանատվություն, որին պետք է ենթարկվեր Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարըՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի համաձայն` պաշտոնեական լիազորությունների անցումը պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիuի գործողությունների կատարումն է, որոնք ակնհայտորեն դուրu են գալիս նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաu են պատճառում անձանց, հաuարակության կամ պետության oրինական շահերին: Սա ենթադրում է, որ պաշտոնատար անձն իր լիազորություններն իրականացնելիս դիտավորությամբ կատարում է այնպիսի գործողություններ, որի ընթացում գիտակցում է, որ ակնհայտորեն դուրս են գալիս օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից: Պետք է նկատի ունենալ, որ պաշտոնատար անձանց լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ համապատասխան օրենքներով: Ըստ այդմ` հիմնավորապես պարզ է դառնում, որ համայնքի ղեկավարը պետք է ենթարկվեր քրեական պատասխանատվության, քանի որ չունենալով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջների իրավական ռեժիմում գտնվող հողատարծքներն օտարելու իրավասություն (այս պարագայում օտարվել են հողամասեր պուրակ-ճեմուղու հողատարածքից), այնուամենայնիվ օտարել է, իսկ հետո խախտելով համապատասխան այլ իրավական ակտերի պահանջները, տվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք եւ շինարարության թույլտվություն:
Անհրաժեշտ է այս համատեքստում ընդգծել, որ համայնքի ղեկավարը վերոհիշյալ գործընթացում հանդես է եկել որպես պաշտոնատար անձ, որի կատարած գործողություններն անմիջականորեն կապված են եղել նրա ծառայողական գործունեության հետ: Առանձին հիշատակման է արժանի նաեւ այն հանգամանքը, որ թույլտվություն ստացողները հողատարծքների նկատմամբ ունեցել են պետականորեն գրանցված սեփականության իրավունք, ինչն ապացուցվում է ուսումնասիրված փաստաթղթերով, որոնցում նշված են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմնի կողմից պետական գրանցման վկայականի համարներ (օրինակ` N 2563463, տրված 25 մարտի 2009 թ.):
Հիմք ընդունելով վերոշարադրյալը` ՀԱԿ Հրազդանի տարածքային կառույցը`
1. գտնում է, որ Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավարը կատարել է քրեորեն պատժելի արարք:
2. ընդունում է ի գիտություն, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի` քրեական գործ հարուցելու առիթ է հանցագործությունների մաuին լրատվության միջոցների հաղորդումները, իսկ 179-րդ հոդվածի համաձայն` լրատվության միջոցների հաղորդումներ են հանդիuանում կատարված հանցագործությունների մաuին հաղորդումները մամուլում»:




























