Երեւանում, այսօր` սեպտեմբերի 29-ին, «Ակադեմիա» պատկերասրահում (Բաղրամյան 24) տեղի է ունեցել Վիտալի Մուրաշկինի «Կենդանի արահետներ քարե ջունգլիներում» լուսանկարների ցուցահանդեսի բացումը:

Սա երիտասարդ լուսանկարիչ Վիտալի Մուրաշկինի առաջին ցուցահանդեսն է Հայաստանում: Ավելի քան 60 լուսանկարներ են ցուցադրված, որոնք պատկերում են տարբեր երկրներ եւ տարբեր մայրցամաքներ:

«Լուսանկարը սնուցում է երեւակայությունը: Այն  մտորելու աղբյուր է, թե ինչն է բերել լուսանկարչին դեպի այս պահը եւ ուր է տանում այս պահը: Կա մի պատմություն անցյալի, որը մենք կարող ենք միայն պատկերացնել - երեւակայել եւ ապագայի երազ, որի մասին մենք կարող ենք միայն հուսալ»,- ասել է ղազախստանցի լուսանկարիչը:

Անգլիայում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում, Հայաստանում, Թուրքիայում, եւ Ղազախստանում կատարված լուսանկարներում, ըստ արվեստագետի, մարդիկ հավատում են, ստեղծում եւ ձգտում լավագույնի:

Ցուցահանդեսը բաց կլինի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը: Այցելուները կարող են գնել նկար իրենց ցանկությամբ: