Պատմական համապատկերը.

Հայ-թուրքական հարաբերություններում՝ Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրագործված Հայոց ցեղասպանությունը կարեւորագույն խնդիր է հայ-թուրքական հարաբերություններում։ Այդ ընթացքում թուրք ազգայնամոլները 1,5-2 միլիոն քրիստոնյա հայ են զոհաբերել։ 1991 թվականին՝ Հայաստանի անկախացումից հետո, Հայաստանը եւ Թուրքիան ձգտում էին դիվանագիտական հարաբերություններ հաստատել, սակայն նրանք համաձայնության չհասան երկու կարեւորագույն խնդիրների պատճառով։ Լեռնային Ղարաբաղը՝ դե-ֆակտո, իր ազատագրական պայքարի հետեւանքով հաղթեց Ադրբեջանին, իսկ հայ Սփյուռքը հաջողությամբ շարունակում էր Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, որը շահավետ էր Եվրոպական երկրների համար՝ Թուրքիային կառավարելու առումով։ Եվրոպան չէր ուզում հետամնաց Թուրքիան դարձնել Եվրամիության անդամ եւ հենց ցեղասպանության ճանաչման խնդիրը նրանց կարեւոր զենքն էր։

Ադրբեջանին բարեկամ երեւալու համար, Թուրքիան 1993 թվականին փակեց իր սահմանը՝ Հայաստանի հետ եւ շրջափակեց նրան։ Հայաստանը արտաքին աշխարհի հետ կարող էր կապվել միայն Իրանի եւ Վրաստանի միջոցով, սակայն Վրաստանում ծանր հարաբերություններ ձեւավորեցին Ռուսաստանի հետ, իսկ Իրանում՝ ԱՄՆ-ի հետ։

Հայ-թուրքական գործընթացի գաղտնազերծումը

1999-2004 թվականներին գործում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կոմիտե (TARC), որը պետք է կարգավորեր այդ երկրների ամենաբարդ խնդիրները, սակայն այս գործընթացը շուտ ավարտվեց, բայց երկու տարի անց նորից վերականգնվեց։ Գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը մինչեւ 2008 թվականը գաղտնի էր։ 2008 թվականին սկսվեց Սերժ Սարգսյանի բոլորին հայտնի ֆուտբոլային դիվանագիտությունը։

Հատկանշական է, որ այդ գործընթացին աջակցում էր ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը, Ռուսաստանը չեզոք դիրք էր գրավել, բայց վերջում ինքը եւս միացավ գործընթացին, ունենալով սեփական շահը։ Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի հաջորդ փուլը սկսվեց հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմամբ։ Այս ամնեից դժգոհ մնացին Ադրբեջանը եւ հայ Սփյուռքը։

Հայաստանի իշխանությունները Սփյուռքին ձգտում էին համոզել, որ արձանագրությունները Հայաստանի համար որեւէ վտանգ չեն ներկայացնում։ Ենթադրվում է եւ ակնհայտ է դառնում, որ սրանից հետո Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները կվատանան, քանի որ փաստացի Թուրքիան հրաժարվեց Ադրբեջանին աջակցելուց՝ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ տարածաշրջանի աշխարհաքաղաքական հարցերում, իսկ Վրաստանը, ինչպես նշել է վրաց փորձագետների մեծամասնությունը, միայն օգուտ կքաղի։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային լարվածությանը, ապա այն նկատելիորեն նվազում է, եւ վաղվա օրը ավելի անվտանգ է երեւում։