Լուգանսկի կենտրոնում մայիսի 15-ին տեղի ունեցած պայթյունի ժամանակ, նախնական տվյալներով, վիրավորվել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ներքին գործերի նախարար Իգոր Կորնետը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Լուգանսկի արտակարգ ծառայություններում։
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ Կորնետը ողջ է. «Այժմ նա հոսպիտալացված է, նրա վիճակը գնահատվում է կայուն»։
Պայթյունի եւ տուժածների մասին ավելի վաղ հայտնել էր ԼԺՀ-ի ղեկավարի պաշտոնակատար Լեոնիդ Պասեչնիկը։ Նա պարզաբանել էր, որ դա տեղի է ունեցել Դեմեխինի փողոցում, եւ միջադեպի պատճառ էր անվանել պայթյունը։
Երկուշաբթի առավոտյան Լուգանսկը գնդակոծվել է նաեւ ուկրաինական կողմից։
«Գնդակոծությունը իրականացվել է Շտուրմանների բարձրագույն ավիացիոն ուսումնարանի ուղղությամբ», - ավելի վաղ ասել էր Պասեչնիկը: Սա Լուգանսկի արդեն երրորդ գնդակոծումն է մի քանի օրվա ընթացքում։





























