Տզերի պատճառով, որոնք իբր կարող են ժանտախտ փոխանցել, անհանգստանալու հարկ չկա, տեղեկացվել է «Ռոսպոտրեբնադզորի» թելեգրամ-ալիքում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ տզերի երեք նոր տեսակներ, որոնք կարող են այնպիսի հիվանդությունների տարածողներ հանդիսանալ, ինչպիսին են ժանտախտը եւ Արեւմտյան Նեղոսի տենդը, բացահայտել եւ նկարագրել են Տյումենի բժշկական համալսարանի գիտնականները։ Մասնագետների խոսքով, այդ մակաբույծներըը լայնորեն տարածված են Սիբիրում եւ Մոնղոլիայում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Persian Journal of Acarology-ում։
Մեկնաբանությունները, որ տզերը «կարող են առաջ բերել ժանտախտ» եւ որոշ այլ բնական-օջախային հիվանդություններ, չի կարելի հիմնավորված համարել, նշել են գերատեսչությունում։
Նոր տզերի մասին պատմող հեղինակները հետազոտություններ չեն կատարել ժանտախտի միկրոբով տզերի վարակման մասին, ինչպես նաեւ չի հաստատվել այդ միջատներից կաթնասուններին հարուցչի փոխանցման փաստը, նշել են «Ռոսպոտրեբնադզորում»։
Բացի այդ, չղջիկները, որոնց վրա հայտնաբերվել են տզերի նոր տեսակները, ժանտախտի հարուցչի կրողներ չեն, հավաստիացրել են գերատեսչությունում։ Իսկ ժանտախտով մարդու վարակման դեպքեր այդ տզրուկներից ըստ էության չեն գրանցվել, քանի որ գամազային տզրուկները մարդկանց մոտ չեն հանդիպում, ընդգծել են «Ռոսպոտրեբնադզորում»։





























