Լոռու մարզում, այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։45-ի սահմաններում Lada Priora մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ թունելի մեջ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի հաղորդամբ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով՝ քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Toyota RAV4-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում։





























