Իսրայելի կառավարությունը կփորձի ջնջել Վրաստանը ԵՄ-ից, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ըստ գործակալության, Իսրայելի ղեկավարությունը ծրագրում է լայնածավալ դիվանագիտական  ճնշում գործադրել Վրաստանի կառավարության վրա եւ մարդու իրավունքների խախտման փաստեր մատնանշելով` րաստանը ջնջել Եվրամիությունից:

Ինչպես հայտնել է Իսրայելի ամենօրյա «Մաարավի» պարբերականը, Վրաստանում ձերբակալված իսրայելցի գործարարներ` Ռոնի Ֆուքսի եւ Զեեւ Փրենկելի ընտանիքի անդամները դիմել են Իսրայելի վարչապետին եւ ԱԳ նախարարին, Վրաստանի կառավարության վրա ճնշում գործադրելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ Վրաստանի ոստիկանությունն իսրայելցի գործարարներին ձերբակալել է անցյալ տարի, Վրաստանի Ֆինանսների նախարարի տեղակալին կաշառք առաջարկելու մեղադրանքով: