Երեք մարդ սպանվել և հինգը վիրավորվել են Նյու-Մեքսիկո քաղաքում ամենամյա մոտոմրցավազքում շաբաթ ուշ երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով, տեղեկացրել է քաղաքապետը։
Ռեդ-Ռիվերի քաղաքապետ Լինդա Կելհաունը հայտարարել է Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում, որ մոտ 17։00-ին տեղի ունեցած հրաձգությունը հանգեցրել է մահվան երեք դեպքի, իսկ հինգ տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։
Ըստ Քելհաունի, 41-րդ ամենամյա Red River Memorial ռալլին քաղաքում շուրջ 20 հազ․ բայքեր էր հավաքել։
Քաղաքապետի հաղորդման համաձայն, բռնությունը կատարվել է երկու մանրածախ խանութների միջև, և դրան մասնակցել են մոտոցիկլավոր բանդաների անդամները։
«Բոլոր հրաձիգները ձերբակալված են,- ասել է նա։- Հասարակության համար ոչ մի սպառնալիք չկա»։





























