Վենետիկի ոստիկանությունը հետաքննում է քաղաքի հանրաճանաչ Մեծ ջրանցքում կիրակի օրը ֆոսֆորափայլող կանաչ հեղուկի ի հայտ գալու աղբյուրը, տեղեկացնում է The Associated Press-ը։
Տարածաշրջանի նահանգապետ Վենետո Լուկա Զայան հրապարակել է լուսանկար, որում կանաչ հեղուկը տարածվում է ջրում Ռիալտո կամրջի մոտ։
Զայան ասել է, որ իշխանությունները պահանջել են, որպեսզի ոստիկանությունը պարզի, թե ով է պատասխանատվություն կրում սրա համար։





























