Երեւանում, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն, անցկացվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի անունը կրող սամբոյի միջազգային 2-րդ հուշամրցաշարը, նվիրված՝ ՀՀ անկախության հռչակման եւ ԱՊՀ կազմավորման 20-րդ տարեդարձերին:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ տղաների 10 եւ աղջիկների 8 քաշային կարգերում միմյանց հետ մրցել են ավելի քան 100 մարզիկ, ովքեր ներկայացնում էին Ռուսաստանի Աստրախանի, Լենինգրադի, Նիժնի Նովգորոդի, Սվերդլովսկի, Ուլյանովսկի, Մոսկվայի մարզերի եւ Կրասնոդարի երկրամասի, ՀՀ-ից՝ Վանաձորի, Գյումրիի, Նոր Հաճընի, Իջեւանի, Եղվարդի, Արտաշատի ու Երեւանի, ինչպես նաեւ ԼՂՀ-ի թիմերը:
Ստորեւ ներկայացնում ենք առաջին տեղն զբաղեցրած մարզիկներին
Տղաներ
48 կգ ք/կ-Վլադիմիր Կարասնագորսկի-ք. Վիկսա -ՌԴ
52 կգ ք/կ-Մաքսիմ Մանուկյան-Գյումրի-ՀՀ
56 կգ ք/կ-Միխայիլ Դիյանով-Վիկսա -ՌԴ
60 կգ ք/կ Արթուր Դավթյան-Արմավիր- ՌԴ
65 կգ ք/կ-Էդգար Միքայելյան-Արմավիր, ՀՀ
70 կգ ք/կ-Արթուր Հակոբյան-Սվերդլովսկ-ՌԴ
75 կգ ք/կ-Դավիթ Հովհաննիսյան-Կրասնոդար-ՌԴ
81 կգ ք/կ-Կարեն Սիմոնյան-Երեւան-ՀՀ
87 կգ ք/կ-Դմիտրի Տարգաշով-Սվերդլովսկ-ՌԴ
+87 կգ ք/կ-Ժիրայր Վարդանյան-Երեւան, ՀՀ
Աղջիկներ
44 կգ ք/կ-Ելիզավետա Կուլիկովա-Լենինգրադի մարզ, ՌԴ
48 կգ ք/կ-Գալինա Պենկովա-Աստրախան-ՌԴ
52 կգ ք/կ-Գուլֆիյա Մուխտարովա-Աստրախան-ՌԴ
56 կգ ք/կ-Դարյա Սեդնովա-Լենինգրադի մարզ-ՌԴ
60 կգ ք/կ-Վիկտորիա Միսակյան-Երեւան, ՀՀ
65 կգ ք/կ-Նելլի Ավետիսյան-Երեւան-ՀՀ
70 կգ ք/կ-Նատալիա Կորոտկովա- Լենինգրադի մարզ-ՌԴ
+70 կգ ք/կ-Ալեսյա Կաշլեւա-Մոսկվայի մարզ, ՌԴ
Մրցաշարի բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվել են համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով ու գավաթներով, հյուրերի համար կազմակերպվել են ճամփորդություններ դեպի Էջմիածին, Գառնի, Գեղարդ:




























