Ամիրյան փողոցում ավարտական փուլում է օդային մալուխները գետնի տակ տեղափոխելու գործընթացը: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում:

Ծրագիրն իրականացվում է նաև Աճառյան փողոցում: Նախագծով «Երքաղլույսի» հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի: