Վիսկի արտադրողը Հյուսիսային Կարոլինայից պատրաստվում է ըմպելիքի տակառների թնդեցում իրականացնել տիեզերքում մեկ տարվա ընթացքում։ Այդ կերպ կպատրաստվի մոտ 1 500 շիշ բուրբոն։

Ընկերությունը նախատեսում է նախնական վաճառքն իրականացնել 75 000 դոլարով։ Գնորդները կստանան NFT-թոքեն, իսկ դեպոզիտները կպահվեն ապահովագրված հաշվեհամարում այնքան ժամանակ, «մինչեւ որ բուրբոնը վերադառնա Երկիր շշալցման համար»։

Նրանք նաեւ կարող են հետեւել տիեզերական առաքելության տվյալներին հավելվածի միջոցով եւ այցելել «երկու ուլտրա-շքեղ միջոցառման՝ երաժշտությամբ, ուտելիքով եւ համաշխարհային դասի ըմպելիքով»։