Հատուկ ռազմական գործողության նպատակները հիմնարար բնույթ են կրում եւ չեն փոխվի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում   է Ինտերֆաքսը։

«Ոչ։ Դրանք փոխվում են ներկայիս իրավիճակին համապատասխան, բայց ընդհանուր առմամբ, իհարկե, մենք ոչինչ չենք փոխի։ Հատուկ ռազմական գործողության նպատակները մեզ համար հիմնարար բնույթ են կրում»,-ասել է Պուտինը։