Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը մերժել է երգչուհի Զեմֆիրայի (Ռամազանովա) հայցն ընդդեմ Ռուսաստանի արդարադատության նախարարության՝ պահանջելով անօրինական ճանաչել իրեն այսպես կոչված օտարերկրյա գործակալների ցանկում ներառելու որոշումը: Այս մասին դատարանի դահլիճից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Նախարարությունը երգչուհուն ռեեստրում ընդգրկել է 2023 թվականի փետրվարին։ Գերատեսչությունում հայտարարել են, որ արտիստուհին բացեիբաց հանդես է եկել ի պաշտպանություն Ուկրաինայի, հակապատերազմական կոչերով համերգներ է տվել «ոչ բարյացակամ երկրներում» եւ աջակցություն է ստացել արտասահմանյան աղբյուրներից: