Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրում խորհրդարանական կառավարման համակարգի հարցը փակված է համարում։ Այս մասին նա ասել է կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։
«Վերջին ընտրությունների արդյունքներով վերջնականապես որոշված է այն հարցը, թե ով է կառավարելու Թուրքիան։ Խորհրդարանական համակարգի վերաբերյալ քննարկումներն ամուր փակված են»,-ասել է նա։
Մինչեւ 2016 թվականը Թուրքիայում կառավարման խորհրդարանական համակարգ էր գործում։ 2017 թվականին հանրաքվեի արդյունքում Թուրքիան դարձավ նախագահական հանրապետություն: Ընդդիմությունը խոսում էր 2023 թվականի մայիսի ընտրություններում հաղթելու դեպքում խորհրդարանական համակարգին վերադառնալու պլանների մասին։





























