Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ ընդդիմության պնդումներին, որ վարչապետի անվտանգությունն ուժեղացվել է:

«Ուզում եք ասել, որ այսօր իմ անվտանգության վրա ավելի շատ միջոց է ծախսվում, քան Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի՞»,- այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես՝ ինքս նախկինում տասնյակ անգամ տեսել եմ, որ երբ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը պիտի գնային մարզ, ամեն ծառի տակ մի ոստիկան էր  կանգնած մենակ, կողքը ոչ մի բան չկար, ծառերի տակ, անձրեւի տակ կուչ եկած: Նույն պրոտոկոլը հիմա է մեկ տարբերությամբ, որ այսօր ոստիկանները ոչ թե ծառերի տակ կուչ եկած են, այլ նոր, յուղը վրեն ավտոմեքենաներով, բոլորովին նոր տեխնիկայով, նոր հագուստով, նոր աշխատավարձով, սոցիալական երաշխիքների նոր  համակարգով իրականացնում են իրենց ծառայությունը:  Ընդ որում, իրենք մայրուղու վրա չեն հայտնվում, որովհետեւ ես գնում եմ որեւէ տեղ, իրենք միշտ այդտեղ են ծառայում: Վերջին անգամ ե՞րբ եք լսել, որ պարեկային ոստիկանը մեկից 1000 դրամ վերցնի»,-հայտարարեց վարչապետը: