Գերմանիայի հնագետները մոտ 3000 տարվա հնության սուր են գտել, գրում է Live Science-ը։ Թեև զենքը պատրաստվել է բրոնզի դարում, այն լավ է պահպանվել։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Բավարիայի Նորդլինգեն քաղաքում 3000 տարվա հնության սուր է հայտնաբերվել։ Զենքը թաղել են տղամարդու, կնոջ և երեխայի հետ։ Հնագետները նշել են, որ նման մասունքը լավ վիճակում գտնելն իսկական հաջողություն է։

«Սուրը և թաղումը դեռ պետք է ուսումնասիրվեն, որպեսզի մեր հնագետները կարողանան ավելի ճշգրիտ դասակարգել այս գտածոն», - մեկնաբանել է Բավարիայի հուշարձանների պահպանության պետական ​​գրասենյակի ղեկավար Մաթիաս Պֆեյլը:

Բացի այդ, գիտնականները պետք է պարզեն՝ թուրը պատրաստվել է տեղի արհեստավորների կողմից, թե բերվել է այլ տարածաշրջանից, քանի որ նմանատիպ գործիքներ արդեն հայտնաբերվել են Դանիայում և հյուսիսային Գերմանիայում։