Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 16-ին, ժամը 19։13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խուդյակով փողոցում այրվում է մեկ հարկանի տուն։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ եւ  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին: