Պերուի մայրաքաղաք Լիմայի աղբավայրերից մեկում պեղումներ կատարող հնագետները գտել են մումիա, որը, նրանց կարծիքով, մոտ 3000 տարեկան է, տեղեկացրել է ВВС-ն։

Սան Մարկոսի համալսարանի ուսանողները, որոնք մասնակցում են պեղումներին, առաջինն են նկատել մումիայի մազերն ու գանգը։

Հնագետ Միգել Ագիլարը պատմել է, որ մանրակրկիտ որոնողական աշխատանքներից առաջ իրենք պեղումների վայրից դուրս են բերել ութ տոննա աղբ։

Ենթադրվում է, որ մումիան պատկանում է Մանչայ մշակույթի ժամանակներին։

Մանչայներն ապրել են ժամանակակից Լիմայի շրջանում մ.թ.ա. 1500-մ.թ.ա. 1000 թվականներին։

Նրանք հայտնի են նրանով, որ կառուցել են U-ատիպ տաճարներ՝ ուղղված արեւագալին։

Ագիլարը տեղեկացրել է, որ մումիան եղել է դամբարանում, U-ատիպ նման տաճարի կենտրոնում։ Մարմինը փաթաթված է եղել բամբակե եւ բուսական ծագում ունեցող գործվածքով։

Հնագետը նշել է, որ մարդը «թողնվել կամ զոհաբերվել է այդ տաճարի կառուցման վերջին փուլում»։

Մումիաներն ընդունված են եղել Պերուի ժամանակակից տարծքում, տարբեր մշակույթների կողմից, մինչեւ իսպանական կոնկիստադորների գալը, որոնք Ամերիկայում են հայտնվել իսպանական նվաճման շրջանում։

Որոշ մումիաներ թաղվել են, շատերը՝ սաղմի վիճակում, իսկ մյուսները դուրս են բերվել եւ ներկայացվել են տոնակատարությունների ժամանակ։