Ձկնորսանավը Թայվանի հյուսիսարևելյան առափնյա ջրերից դուրս է բերել գոբլին շնաձուկ՝ 800 կգ քաշով և ավելի քան 4,7 մետր երկարությամբ, որը հղի էր վեց ձագով․ այս ջրերից երբևէ որսված ամենախոշոր գոբլին շնաձկանը, տեղեկացնում է Live Science-ը։
Ձկնորսները, որոնք հունիսի 13-ին բռնել էին այս արտասովոր շնաձկանը, նախապես մտադիր էին այն վաճառել ռեստորանին, հաղորդում է Թայվանի օվկիանոսի գեղարվեստական թանգարանը, որտեղ հիմա գտնվում է այդ նմուշը։
Թանգարանի աշխատակիցները համընդհանուր ցուցադրության կդնեն «հազվագյուտ նախապատմական շնաձկանը», ավելացրել են հաղորդման մեջ։
Գոբլին շնաձկները օվկիանոսի ամենատարօրինակ շնաձկներից են։ Երկար մռութներով այս արարածները բնակվում են ծովի հատակին մոտ ջրերում՝ մինչև 1200 մետր խորության վրա։
Գոբլին շնաձկները Mitsukurinidae ընտանիքին պատկանող այժմ ապրող միակ ներկայացուցիչներն են, որոնք առաջացել են 125 մլն տարի առաջ։



























