ԱՄՆ առափնյա պահպանությունը շուրջ 186 մլն դոլար գումարի ավելի քան 6 հազ․ կգ կոկաին է առգրավել, տեղեկացնում է CNN-ը։
Իշխանությունները հայտարարել են, որ թմրանյութերը հայտնաբերվել են ինը առանձին դեպքերում Ատլանտյան օվկիանոսի և Կարիբյան ծովի միջազգային ջրերում։
Մարտին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, վերջին երկու տարվա ընթացքում ամբողջ աշխարհում կտրուկ մեծացել է ինչպես կոկաինի արտադրությունը, այնպես էլ դրա պահանջարկը։ Ամբողջ աշխարհում իրավապահ մարմինների կողմից կոկաինի առգրավումների թիվը նույնպես մեծացել է․ համաձայն զեկույցի, 2021 թվականին առգրավվել է ռեկորդային թվով կոկաին՝ գրեթե 2000 տոննա։



























