Լոս Անջելեսի հայ համայնքն անհաբերությամբ է սպասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ԱՄՆ արեւմտյան ափ կատարելիք հովվապետական այցին, հաղորդում է «Asbarez»-ը:
Կաթողիկոսն ԱՄՆ արեւմտյան ափ չորրորդ հովվապետական այցով կմեկնի հոկտեմբերի 6 -ին: Մինչեւ հոկտեմբերին 23 –ը նա տարբեր եկեղեցիներում հոգեւոր արարողությունների կմասնակցի, ուղերձներ կհղի հավատացյալ ժողովրդին:
Առաջին հերթին Արամ Ա կաթողիկոսը կայցելի Հոլիվուդում գտնվող Սուրբ Կարապետ առաքելական եկեղեցի, որտեղ մոտ 1000 քրիստոնյա հավատացյալներ օրհնություն կստանան Վեհափառ հայրապետից:




























