Լեհաստանի կենդանաբանական այգում հայտնաբերել են, որ կարմիր պանդան փախել է իր ազատավանդակից եւ բարձրացել հարեւան ծառը, որի պատճառով հրշեջներ են եկել։
Գդանսկի կենդանաբանական այգին Ֆեյսբուքի իր գրառման մեջ նշել է, որ կենդանիներին հսկողները հայտնաբերել են, որ կարմիր պանդայի էգը մենակ է ազատավանդակում, որտեղ նրա հետ ապրում էր նաեւ 7-ամյա Պոնզու որձ կարմիր պանդան։
Նրանք զննել են տեղանքը եւ հայտնաբերել, որ Պոնզուն բարձրացել է ծառը կենդանաբանական այգու մեկ այլ հատվածում։
Պաշտոնյաները կանչել են տեղի հրշեջ թիմին, որպեսզի օգնեն իրենց բարձրանալ բարձր ծառը՝ պանդայի հետեւից։
«Ինչպե՞ս է Պոնզուն դուրս եկել ազատավանդակից։ Ներկա պահին միայն նա գիտի այս հարցի ճիշտ պատասխանը։ Անվտանգության բոլոր միջոցները ճիշտ են աշխատել, բայց, գուցե, մեր տղայի բախտը բերել է, եւ նա տեղում բախվել է թույլ լարմամբ էլեկտրական պատնեշին»,- նշվել է Ֆեյսբուքի հաղորդագրությունում։
Պոնզուին հաջող վերադարձրել են ազատավանդակ։ Կենդանաբանական այգու աշխատողների խոսքով՝ Պոնզուն մի քանի անգամ փրկվել է նման միջադեպերի ժամանակ։ Վերջին նման դեպքը տեղի էր ունեցել փետրվարին։





























