Այսօր, ժամը 13.30-ին մոտ Բարանովիչիում կոշտ վայրէջք է կատարել Մի-24 ուղղաթիռը, տեղեկացրել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։

«Անձնակազմի անդամները մարմնական վնասվածքներ են ստացել, գետնին ավերածություններ եւ տուժածներ չկան։

Պատահարի պատճառները պարզում է հանձնաժողովը»,- նշվել է հաղորդագրությունում։