2007-ից մինչեւ 2011-ի հոկտեմբերի 1-ը Հայաստանում սողանքների հետեւանքով չի զոհվել եւ չի վիրավորվել ոչ մի մարդ: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Աղբյուրի տեղեկություններով, 2007-ին Հայաստանի տարածքում գրանցվել է սողանքային 7 դեպք, դրանցից 2-ը` Տավուշում, 1-ը` Լոռիում: 2008-ին գրանցվել է նման 5 դեպք, որոնցից 1-ը` Լոռիում: 2009-ին գրանցվել է սողանքային 9-ը դեպք, 3-ը` Տավուշում: 2010-ին գրանցվել է 19 դեպք, դրանցից 9-ը` Տավուշի շրջանում, 6-ը` Լոռիում: 2011-ին գրանցվել է սողանքների 10 դեպք, դրանցից  5-ը` Տավուշի մարզում, 2-ը` Լոռիում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի երեկոյան, Տավուշի շրջանում խոշոր սողանք էր տեղի ունեցել: Հոկտեմբերի 5-ի առավոտյան ստացված տեղեկություններով` սողանքի հետեւանքով անհետ կորած են համարվում 5 մարդ, փլուզումների տակ է մնացել առնվազն 35 մեքենա, որից 14-ը ուղղաթիռների օգնությամբ հանվել են, 7 մարդ վիրավորվել է: