Ռուսաստանի Պենզա քաղաքում, սեպտեմբերի 13-24-ին անցկացված էլեկտրական գծերի սպասարկման միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնագետները զբաղեցրել են 4 տեղը։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Հայաստանի Էլեկտարական ցանցեր» ընկերությունից, մրցույթին մասնակցել են 8 թիմեր, որոնք ներկայացրել են ԱՊՀ էլեկտրաէներգիայի խորհրդի անդամ-երկրները։ Մրցույթն անցել է 110 կՎ եւ ավելի լարում ունեցող էլեկտրական գծերի սպասարկման ոլորտում։

Մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղըզստանի Ուկրաինայի եւ Վրաստանի մասնագետները։ 

Ռուսաստանի թիմը զբաղեցրել է առաջին տեղը, նրան հաջորդել է Ղրղըզստանը, այնուհետեւ Բելառուսը։ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» թիմը զբաղեցրել է 4-րդ տեղը։ Լավագույն 5-յակի վերջին տեղում Ուկրաինան է, իսկ Վրաստանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։