Չորեքշաբթի օրը Կանադայի Վաթերլոոյի համալսարանում դասախոսին և երկու ուսանողներին դանակահարել են «գենդերային խնդիրներ» դասի ժամանակ, և կասկածյալը ձերբակալվել է, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ոստիկանությունը հայտնել է, որ վնասվածքները կյանքին վտանգ չեն ներկայացնում՝ հավելելով, որ Վաթերլոոյի համալսարանում հարձակման դրդապատճառը դեռ պարզ չէ։ Կասկածյալը հարցաքննվում է քննիչների կողմից։
«Այս պահին հասարակական անվտանգությանը ոչ մի վտանգ չկա համալսարանի ներսում կամ դրա սահմաններից դուրս», - ասել է Վաթերլոյի շրջանային ոստիկանության ղեկավար Շաենա Մորիսը մամուլի ասուլիսում:
Վաթերլոյի համալսարանի հաղորդակցության գծով փոխնախագահ Նիք Մենինգը կասկածյալին անվանել է «համալսարանական համայնքի» անդամ, սակայն հրաժարվել է հաստատել, որ տղամարդը ուսանող է:
Մենինգն ասել է, որ դանակահարությունը տեղի է ունեցել Փիլիսոփայություն 202 դասին, որը, ըստ համալսարանի կայքի, նվիրված է «գենդերային խնդիրներին»:
Ուսանողները պատմել են, որ անհայտ անձը մտել է դասարան և պրոֆեսորի անունը խնդրելուց հետո անմիջապես դանակը հանել։ Լսարանից դուրս վազելով՝ նրանք փողոցում տեսել են վիրավոր տղամարդու։





























