Քիշնեւի օդանավակայանում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնել է Մոլդովայի ոստիկանությունը։

«Քիշնեւի օդանավակայանում մի քանի կրակոց է հնչել։ Ուղեւորները տարհանվել են»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ կրակ է բացել մի օտարերկրացի, ում մուտքը Մոլդովա արգելվել է։ Քիշնեւում ավիահաղորդակցությունը ժամանակավոր կասեցվել է։