Քիշնեւի օդանավակայանում կրակոցների հետեւանքով երկու մարդ է զոհվել։
«Իշխանությունները հաստատում են, որ երկու մարդ է զոհվել Քիշնեւի օդանավակայանում կրակոցների հետեւանքով։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել ,է որ անհայտ անձը կրակ է բացել օդանավակայանում, ուղեւորներին տարհանել են, ավիահաղորդակցությունը ժամանակավոր կասեցվել է։ ՆԳՆ տվյալներով՝ կրակ է բացել մի օտարերկրացի, ում մուտքը երկիր արգելվել է։





























