Հունական Aegean Airlines ընկերության ուղևորատար ինքնաթիռը երկուշաբթի հարկադիր վայրէջք է կատարել Նեապոլի օդանավակայանում, հայտնում է տեղական il Mattino թերթը։

Ինքնաթիռում եղել է 156 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։ Նրանք հունական Սալոնիկից ուղեւորվում էին իսպանական Բարսելոնա։ Նախնական տեղեկություններով՝ Կապոդիչինո օդանավակայանում վայրէջք է պահանջվել՝ խցիկի ճնշման հետ կապված խնդրի պատճառով։

Ուղևորներից մեկը խուճապի նոպա է ապրել և ստացել բժշկական օգնություն։ Նոր փոխարինող չվերթ է մեկնել Բարսելոնա։