Մալայզիան, ըստ նոր օրենքի, չեղարկել է պարտադիր մահապատիժը մի շարք հանցագործությունների, այդ թվում պետական դավաճանության համար, օրենքն ուժի մեջ կմտնի այսօր։

Ավելի վաղ երկրում գոյություն ուներ պարտադիր մահապատիժ 33 հանցագործությունների համար։ Նոր օրենքը չեղարկել է այն 12 հանցագործությունների համար, ներառյալ ահաբեկչությունը, թմրաթրաֆիկը, միտումնավոր սպանությունը եւ պետության ղեկավարի դեմ մահափորձը։ Բացի այդ, մահապատիժը լիովին չեղարկվել է հանցագործությունների յոթ տեսակների համար, ինչպիսին են սպանության փորձը, առեւանգումը եւ զենքի վաճառքը։

Նոր օրենսդրության համաձայն՝ մահապատժի կիրառման որոշում ընդունելու է դատարանը։ Առավելագույն ժամկետը կրճատվել է՝ 40-ից հասցվելով 30 տարվա։ Եթե մարդը դատապարտվել է բանտարկության մահապատիժ ենթադրող հոդվածով, նա կենթարկվի  նաեւ մահակի 12 հարվածի նոր իրավական բազայի շրջանակում։