Քանաքեռ-Զեյթուն համայնքի Դավիթ Անհաղթի 5 հասցեում գտնվող նոր մանկական խաղահրապարակի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 7-ին: NEWS.am-ին «Կոկա Կոլա Հելլենիկ Բոթլերս Արմենիա» ընկերությունից հայտնեցին, որ խաղահրապարակը զբաղեցնում է 1500 քմ տարածք. այն ունի երեխաների համար խաղային տարածք, հանգստյան գոտի եւ տաղավար:
Նշենք, որ խաղահրապարակը կառուցվել է Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության կողմից ե ւշահել է Երեւանի քաղաքապետարանի մրցանակ «Լավագույն բակային տարածք» անվանակարգում: Բացման պաշտոնական արարողությունը կիրականացնեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը եւ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը:




























