Tbilisi Pride փառատոնը չեղյալ է հայտարարվել վերջին պահին ԼԳԲՏ համայնքի հակառակորդների կողմից, որոնք ճեղքել են ոստիկանական պատնեշները, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
«Մենք ստիպված էինք լքել այդ տարածքը։ Իրավապահները չեն կարողացել պաշտպանել տարածքը։ Տարհանումն իրականացվել է տաքսիով։ Խնդրում ենք չմտնել փառատոնի տարածք»,-գրել են փառատոնի կազմակերպիչները։
Փառատոնը նախատեսված էր անցկացնել նաեւ մասնավոր փակ տարածքում՝ Lisi Wonderland համալիրում:
ՆԳՆ-ն խոստացել է ապահովել փառատոնի անվտանգությունը եւ նույնիսկ մոբիլիզացրել է հատուկ նշանակության ուժերը, սակայն իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։
Փառատոնի հակառակորդները գրավել են տարածքը, կոտրել բեմը, այրել ծիածանագույն դրոշներն ու ԼԳԲՏ սիմվոլիկան։
Մի քանի մարդ է ձերբակալվել։





























