Հարյուրավոր սուզորդներ և ստորջրյա լողի սիրահարներ դիմակներով ու շնչախողովակներով շաբաթ օրն ԱՄՆ հարավարևելյան Ֆլորիդա-Քիս արշիպելագում ունկնդրեցին ստորջրյա համերգ՝ ի պաշտպանություն մարջանի  խութերի, տեղեկացնում է The Associated Press-ը։

Լոուեր Քիզ ստորջրյա երաժշտության փառատոնը, որը նույնպես ուշադրություն հրավիրեց բնապահպանական սուզմանը, տեղի ունեցավ Ֆլորիդա-Քիս ազգային ծովային արգելոցի շրջանում՝ Լու Կի խութի վրա։

1990 թվականին հիմնադրված արգելոցը պաշտպանում է 9800 քառակուսի մետր ջրային տարածք, ներառյալ անջրպետ խութը, որը զուգահեռ անցնում է 201 կմ երկարությամբ կղզիների շղթայի երկայնքով։

Մասնակիցները լողում էին Լու Կիի գեղեցիկ ջրային ֆլորայի ու ֆաունայի և մարջանե գոյացությունների մեջ՝ լսելով տեղի ռադիոկայանի հեռարձակած ջրային թեմայով երաժշտությունը։

Մեղեդիներն ընդմիջվում էին սուզորդների համար հաղորդումներով՝   մարջանի խութերի  վրա մարդու ազդեցությունը նվազագույնի հասցնելու միջոցների  մասին։