Հայաստանի թենիսի կանանց հավաքականի առաջին համարը հանդիսացող ԱՆի Ամիրաղյանը բավականին լավ է հանդես եկել Երեւանում անցկացվող 25 հազար դոլար մրցանակային ֆոնդով  Futures դասի ՎիվաՍել-ՄՏՍ կանանց մրցաշարում:

Առաջին փուլում նա հաղթել է Զուզանա Լուխարովային, ով հանդիսանում է 300-րդ համարը ըստ միջազգային վարկավորման, այնուհետեւ հաղթանակ է տարել Օլգա Յանչուկի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Անին հանդիպել է մրցաշարի երկրորդ ուժեղագույն թենիսիստուհուն` Ջուլիա Կոհենին, ով աշխարհի 190-րդ համարն է, եւ 7-5, 4-6, 6-1 հաշվով պարտվել է վերջինիս:

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին տեղի կունենան մրցաշարի կիսաեզրափակիչ խաղերը, այնուհետեւ զուգախաղերի եզրափակիչը, իսկ հոկտեմբերի 8-ին  ժամը 16.30-ին կմեկնարկի մրցաշարի մենախաղերի եզրափակիչը: