ԱՄՆ Ջորջիա նահանգի Հեմփթոն քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել։ Զոհվել է 4 մարդ, կասկածյալը փախուստի է դիմել, գրում է CBS-ը։
Շերիֆ Հենրի Սքանդրեթը խնդրել է լրատվամիջոցներին զանգահարել 911, եթե 40-ամյա Լոնգմորը հայտնվի, քանի որ հայտնի է, որ նա զինված է եւ վտանգավոր։ Նա նաեւ հայտնել է, որ կասկածյալի ձերբակալության եւ դատական հետապնդման համար առաջարկվում է 10 000 դոլարի չափով պարգեւատրում:
Հանցանքի շարժառիթն անհայտ է, սակայն Հեմփթոնի ոստիկանապետ Ջեյմս Թյորները հայտնել է, որ սպանությունները տեղի են ունեցել տարբեր վայրերում, եւ կասկածյալը Հեմփթոն քաղաքի բնակիչ է:
Թյորները նշել է, որ հայտնի չէ նաեւ, թե արդյոք կասկածյալը կապ ունի զոհերի հետ: Նա նշել է, որ բոլոր սպանվածները չափահաս են եղել՝ երեք տղամարդ եւ մեկ կին։ Նրանց անունները չեն հրապարակվում, քանի դեռ ընտանիքները չեն տեղեկացվել:





























