Հարավային Կորեայում ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ը, եւս 10 մարդ անհետ կորել է, գրում է AFP-ը։

Երկիրը գտնվում է ամառային մուսոնային սեզոնի գագաթնակետին, եւ վերջին չորս օրվա ընթացքում հորդառատ անձրեւներ են տեղացել, ինչը հանգեցրել է մեծ ամբարտակի վարարմանը:

Փրկարարները դեռ փորձում են հասնել ավելի քան 10 մեքենայի, որոնք արգելափակվել են Հյուսիսային Չունչհոն նահանգի Չհոնջու քաղաքի 430 մետրանոց ստորգետնյա թունելում։

Կիրակի օրվա դրությամբ թունելից յոթ դի է դուրս բերվել։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել իր օգնականների հետ։