Լեհաստանում Cessna ինքնաթիռն ընկել է մարդկանցով լի պահեստի վրա, ինչի հետևանքով հինգ հոգի մահացել է, լրագրողներին հայտնել է պետական հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մոնիկա Նովակովսկա-Բրինդան։
«Այս պահի դրությամբ հայտնի է, որ վթարի հետևանքով 14 մարդ է տուժել, հինգը զոհվել են, հինգը վիրավորվել են, չորս հոգի չի տուժել»,- ասաց նա։





























