Ավելի քան 100 ոստիկան Բեռլինի տարածքում առյուծի է փնտրում, որոնողական գործողություններում զրահամեքենա է օգտագործվում, գրում է BILD-ը։

15 տոննա կշռող «Survivor» զրահապատ մեքենան կեսօրին մտել է Շտայնսդորֆ (Բրանդենբուրգ) անտառ։ Մեքենայում ավտոմատներով զինված ոստիկաններ են, ովքեր ներգրավված են փախած առյուծի որոնումներում։

Պարզվել է, որ գիշերը ոստիկանության աշխատակիցները Կլեյն-Մախնոու շրջանում երկու անգամ տեսել են կենդանուն, սակայն անհայտ պատճառով չեն կրակել։

Ոստիկանությունը մտավախություն ունի, որ առյուծը կհարձակվի մարդկանց ու ընտանի կենդանիների վրա և Գերմանիայի մայրաքաղաքի հարավում գտնվող մի քանի թաղամասերի բնակիչներին կոչ է անում չլքել իրենց տները և թույլ չտալ, որ իրենց ընտանի կենդանիները դուրս գան դրսում։