Այսօր առավոտյան ադրբեջանցի գործարարին պատկանող կոնտեյներատար նավը, որը նավարկում էր Պալաուի դրոշի ներքո, խորտակվել է Թայվանի Կաոսյուն նավահանգստից ոչ հեռու, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Լրատվամիջոցների տվյալներով՝ «Angel» նավի անձնակազմի անդամները տարհանվել են, իսկ մակերեսին լողացող կամ սուզվող կոնտեյներների պատճառով, որոնք վտանգ էին ստեղծում այլ նավերի տեղաշարժի համար, վարչակազմը ստիպված է եղել ժամանակավորապես փակել Կաոսյուն նավահանգիստը:     

Որոշ տվյալներով՝ նավի տախտակամածի վրա ճեղք է առաջացել։

Հաղորդվում է, որ խորտակված 564 ֆուտ երկարությամբ (մոտ 172 մետր) կոնտեյներատար նավը բեռնված է եղել գրեթե 500 տոննա թեթեւ դիզելային վառելիքով, որը ծծմբի ցածր պարունակություն ունի: