NEWS.am-ը ներկայացնում է  ֆրանսիական  «Le Figaro» պարբերականում հրապարակված Շառլ Ժեգյուի  հոդվածը.

«Երեւանում Հայոց ցեղասպանության թեման դեռեւս առաջին պլանում է: Նիկոլա Սարկոզին փորձեց դեղին գիծը (Թուրքիան) մտնելու նուրբ արվեստը` չհատելով այն: Առայժմ հայտնի չէ` հասավ արդյոք դրան:

Ուրբաթ Հայաստանի իր գործընկեր Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում Սարկոզին շեշտեց Թուրքիայում Հայոց  ցեղասպանությունը չճանաչելու պարագայում Ֆրանսիայում սպասվող հետեւանքների մասին: Նա իրեն պարտավորված զգաց ավելի առաջ անցնել, քան իր նախորդը` Ժակ Շիրակը, ով Երեւանում թուրքերին կոչ արեց  ճանաչել ցեղասպանությունը: Սարկոզին նաեւ պետք է պատասխաներ  ընդդիմադիր սոցիալիստներն, ովքեր Օլանդի միջոցով հանդես են գալիս Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման օգտին: Վերջապես, նա պետք է իրականցներ այդ օրինագիծն ընդունելու վերաբերյալ իր նախընտրական խոստումը:

 «Խաղաղության ժեստ»

Սարկոզին պետք է դա աներ`  միաժամանակ խուսափելով «մեծ թուրքական ազգի» թակարդն ընկնելուց:  «Չի կարող կայուն խաղաղություն լինել` տառապանքի ժխտման հիմնա վրա»,–ասաց նա` Թուրքիային կոչ անելով «հսկա քայլ անել դեպի առաջ»:  «Ֆրանսիայում ընդունված չէ վերջնագիր ներկայացնել ինչ-որ մեկին, դա միջոց չէ ...սակայն ժամանակն ի վերջո անսահմանափակ չէ` 1915–2011. կարծում եմ`  դա բավարար ժամանակ է խորհելու համար»,-նախազգուշացրեց Սարկոզին` առաջին անգամ բացեիբաց ասելով, որ եթե Թուրքիան «խաղաղության ժեստ» չանի,  ապա կառաջարկի ընդունել  ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Թեեւ ձեւը բավականին հարգալից է,  բայց, ըստ էության, դա հրաման է: Զարմանալի չէ, որ  Անկարան կտրուկ արձագանքեց:  Ակնհայտ է, որ  այս հաշվարկված սադրանքը թույլ է տալիս նախագահական ընտրություններից վեց ամիս առաջ  մեծ օգուտ քաղել:

Առաջինը` նա նորից կնվաճի Ֆրանսիայի հայերի համակրանքը, ովքեր 2007 թ-ին քվեարակել էին նրա օգտին:  Սակայն դա նաեւ ենթադրում է պայքար` խոլերիկ Էրդողանի հետ, որի հետ հարաբերությունները վատթարացել էին, քանի որ երկու տղամարդիկ ցանկանում էին իրենց մասն ունենալ արաբական գարնան լիդերության հարցում: Ֆրանսիայի առաջնորդը սակայն հրաշալի գիտի, որ Սոցիալիստական կուսկացությունը չի համարձակվի բացեիբաց հանդես գալ Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ:

Այդ ժեստով նա նորից  լեգիտիմություն է ձեռք բերում աջ եւ կենտրոնամետ թեւի ընտրողների շրջանում, որոնք մշտապես դեմ են եղել մի երկրի անդամակցությանը, որտեղ 80 մլն մահմեդական է բնակվում»: