Սաուդյան Արաբիայի այլ երկրներ նավթի վաճառքից ստացվող եկամուտները տարվա մեջ մեկ երրորդով կտրուկ անկում են ապրել։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում անելով թագավորության վիճակագրական գլխավոր վարչությանը։

Վերջին տվյալների համաձայն, արտասահման նավթի, ներառյալ դրա վերամշակված ապրանքների մատակարարումները 2023 թ․ մայիսին նվազել են մինչև 19,2 մլրդ դոլար՝ 2021 թ, սեպտեմբերից ամենացածր մակարդակին։ Ընդ որում, արտահանման ընդհանուր ծավալի մեջ նավթի վաճառքի բաժինը իջել է մինչև 74% ։ Մինչդեռ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 81%։

Գործակալության տվյալներով, 2022 թ․ արդյունքներով երկիրը անսպասելի բարձր եկամուտ է ստացել գների աճի և արդյունահանման ծավալի շնորհիվ։ Սակայն արդեն այս տարի հարկ եղավ օրական 1 մլն բարելով կամավոր նվազեցնել նավթի արդյունահանումը։