Չորեքշաթի առավոտյան նավթի համաշխարհային գինն իջնում է չորսօրյա աճից հետո, շուկաները գնահատում են Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյալները մեկ շաբաթում ԱՄՆ-ում այդ հումքի պաշարների անսպասելի աճի մասին, վկայում են աճուրդների տվյալները։
Brent մակնիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն իջել է 0,41 տոկոսով՝ մեկ բարելը 82,91 դոլար, WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսներինը՝ 0,44 տոկոսով՝ 79,28 դոլար։





























