ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից շնորհակալություն է հայտնել իր ծննդյան օրը շնորհավորելու համար։

«Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացա ծննդյանս օրվա կապակցությամբ ձեր հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների մասին, որոնց համար շնորհակալ եմ։

2020-ի նոյեմբերի 9-ից հետո այդ` սովորաբար ուրախ օրը այլևս աչքիս չի երևում..., առավել ևս՝ այս տարի։

Եվ պատճառը բանտախուցը չէ։ Պատճառը Արցախում ստեղծված աղետն է, 120.000 հայրենակիցներիս գոյության պայքարը` իմ փոքրիկ սանիկ Անդրեյից մինչև իրենց օջախներում ինձ հյուրընկալած տատիկ-պապիկներ, արցախցի իմ գործընկերներից մինչև անծանոթ, բայց ի բնե հարազատ մարդիկ։ Խնդրում եմ, պինդ մնացեք։ Աստված պահապան բոլորիդ։

Կյանք` Արցախին։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ»»։