Ճապոնիայի իշխանություններն առաջին անգամ բնակչության կրճատում են արձանագրել երկրի բոլոր 47 պրեֆեկտուրաներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ճապոնացիների թիվը նվազում է 14 տարի անընդմեջ՝ կղզիներում բնակվող օտարերկրացիների աճի հետ միաժամանակ։ Հունվարի սկզբին Ճապոնիայում գրանցվել է 122,42 մլն քաղաքացի, ինչը մոտ 800 հազարով պակաս է, քան մեկ տարի առաջ։ Ճապոնիայում մշտական բնակվող օտարերկրյա քաղաքացիների թիվը վերջին երեք տարում աճել է ավելի քան 10%-ով եւ հասել 2,99 միլիոնի։