Հնդկաստանից զբոսաշրջիկը ժայռի վրա սելֆի անելիս ընկել է 20 մետրանոց կիրճը եւ ողջ մնացել, հաղորդում է The Times Of India-ն:
Հինգ տղամարդիկ արշավի են գնացել Մահարաշտրա նահանգում գտնվող վանական համալիրում, խումբը հասել է բարձրադիր վայրում գտնվող դիտահարթակին:
Գոպալ Չավանը որոշել է սելֆի անել ժայռի եզրին, բայց ընկել է ավելի քան 20 մետր խորությամբ ձորը: Նրա ընկերներն անմիջապես դիմել են արտակարգ իրավիճակների ծառայություններին։ Տղամարդը հրաշքով փրկվել է։





























