Եվրոպական կենտրոնական բանկը բարձրացրել է տոկոսադրույքը մինչեւ պատմական առավելագույն՝ 25 բազիսային կետով ՝ մինչեւ տարեկան 4,25 տոկոս: Այս մասին ասվում է կարգավորիչի կայքում։
Եվրոպական կենտրոնական բանկի որոշման համաձայն՝ վերաֆինանսավորման հիմնական գործառնությունների տոկոսադրույքը, ինչպես նաեւ մարգինալ վարկի եւ ավանդային ծրագրի տոկոսադրույքները օգոստոսի 2-ից կաճեն մինչեւ 4,25%, 4,5% եւ 3,75%:
Կարգավորիչի հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ կապակցությամբ եվրոյի գոտում գնաճը սկսել է դանդաղել, բայց, այնուամենայնիվ, երկար ժամանակ բավականին բարձր կմնա:





























