ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը մեկուկես տարուց պակաս ժամանակահատվածում բարձրացրել է բազային տոկոսադրույքը 11 անգամ՝ 0,25 տոկոսային կետով՝ մինչև 5,25-5,5%։ Ֆինանսական կարգավորիչը հստակ ազդանշան չի տվել այն մասին, թե արդյոք սա այս փուլլի վերջին տոկոսադրույքի բարձրացումն է՝ մանևրելու տեղ թողնելով սեպտեմբերյան հանդիպմանը։ Արդյո՞ք սա տոկոսադրույքի վերջին բարձրացումն է և ինչպե՞ս դա կազդի շուկաների վրա:

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականության խստացման դադարը երկար չտևեց. հուլիսի 26-ին ամերիկյան ֆինանսական կարգավորիչը կրկին բարձրացրեց բազային տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչև 5,25-5,5%։ Սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 22 տարվա ընթացքում, գրում է Forbes-ը։

Միևնույն ժամանակ բաց է մնում ԱՄՆ-ում փոխարժեքի հետագա հետագծի հարցը։ Կարգավորիչ խմբի անդամների հունիսյան կանխատեսումը ենթադրում էր, որ այս տարի ևս երկու անգամ տոկոսադրույքը կբարձրացվի: ԴՊՀ-ի նախագահ Ջերոմ Փաուելը նշել է, որ պաշտոնյաները որոշումներ կկայացնեն ապագա նիստերին՝ հիմնվելով մուտքային տվյալների վրա և աստիճանաբար՝ մի հանդիպումից մյուսը: «Իհարկե, հնարավոր է, որ սեպտեմբերյան հանդիպմանը մենք նորից կբարձրացնենք տոկոսադրույքները, եթե համապատասխան տվյալները հաստատեն դա։ Բայց հնարավոր է նաև, որ մենք դադար հայտարարենք»,- ասել է Փաուելը։