Հարավային Կորեայի ԱԳՆ է կանչվել ճապոնացի դիվանագետը՝ վիճելի կղզիների մասին Տոկիոյի հայտարարության պատճառով, հաղորդում է Yonhap-ը։
Ճապոնացի դիվանագետը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը:
Նշվում է, որ Ճապոնիան կղզիների նկատմամբ իր հավակնությունների մասին հայտարարում է 19-րդ տարին անընդմեջ։
Տոկտո կղզիները վեճի առարկա են Տոկիոյի եւ Սեուլի միջեւ։ Ներկայումս այս կղզեխումբը վերահսկում է Կորեայի Հանրապետությունը։





























